Իրանի արտգործնախարարը տեսակապով բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերոջ հետ, Մոհամադ Զարիֆն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, հաղորդում է պաշտոնական Թեհրանը։
Նշվում է նաև, որ Զարիֆն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան՝ մոտ ժամանակներս։
Մոհամադ Ջավադ Զարիֆը պետք է այս շաբաթ մեկներ Բաքու և Մոսկվա՝ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների, սակայն այցը հետաձգվել էր․ ըստ պաշտոնական պարզաբանման՝ պետբյուջեի հետ կապված քննակումների պատճառով, որին ըստ օրենքի, պետք է ներկա լինեն բոլոր նախարարները։