Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Արայիկ Հարությունյանը երեկ էր ազատվել նախարարի պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է բարեփոխել մտածողությունը ձևակերպած նպատակներին հասնելու համար, հայտնում են կառավարությունից:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG