Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ


Ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ․ այսօր հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը», - ասված է հաղորդագրությունում։

Վերջին շրջանում արտարժույթը Հայաստանում թանկանում է, մասնավորապես դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նախորդ երկու շաբաթներին աճել է մոտ 15 կետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG