Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1193-ով, բուժվածներինը՝ 2075-ով, գրանցվել է մահվան ևս 31 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1193-ով՝ հասնելով 124 հազար 839-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 31 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 75-ով և հասել 92 հազար 829-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 207 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 483 հազար 652-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1931-ի, ևս 498 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 581 մարդ:

XS
SM
MD
LG