Կորոնավիրուսի պատճառով այսօր առավոտյան վախճանվել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են Սեպուհ սրբազանի անժամանակ մահը, ասված է հաղորդագրությունում:
«Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար», - նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը 61 տարեկան էր: