ՅՈւՆԵՍԿՕ-ն մտադիր է հատուկ առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ` մշակութային օբյեկտների վերականգնման ու պահպանության համար:
«Կազմակերպության գլխավոր քարտուղար Օդրե Ազուլեն պաշտոնապես առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական աջակցությունը։ Շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնության դեպքում մենք կարող ենք նախնական ուսումնասիրություններ անցկացնել տեղում, որպեսզի կազմենք ամենակարևոր մշակութային արժեքների ցանկը»,- ասված է կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջնորդը հանդիպել էր Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։