Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը»


Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը»: Հայտարարում է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, թե ինչու է առաջին նախագահն այս օրերին մերժում հարցազրույցի առաջարկները:

«Եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը», - հավելում է խոսնակը:

Եռակողմ հայտարարության ստորագրումից 3 օր անց Տեր-Պետրոսյանի ղեկավարած Կոնգրեսը հայտարարել էր, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե «ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ»: Իսկ ինքը` առաջին նախագահը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ ատեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով:

XS
SM
MD
LG