Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր մերժեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և չկալանավորեց իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ հավելելով՝ դեռևս չունեն ուրոշումը, բայց շարունակում են պնդել՝ չկա հիմնավոր կասկած, որ Մինասյանը կատարել է այդ արարքը։

Այս գործով նաև մեղադրյալներ են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ անդամ արվեստագետ Աշոտ Ավագյանը։ Ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, ավելին` հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։ Դատարանները 4-ի դեպքում էլ մերժել են ԱԱԾ միջնորդությունները նրանց կալանավորելու մասին։

ԱԱԾ-ն շաբաթ օրը հրապարակեց հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն, որտեղ ըստ իրավապահների` խոսում են այս գործով մեղադրյալ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի` նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG