Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, քննարկվել է ստեղծված իրավիճակում Արցախի գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը ներկա է եղել Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: