Մատչելիության հղումներ

Ալիևը քննադատել է Նիդերլանդների կողմից սահմանված պատժամիջոցները


«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը անարդար է և չհավասարակշռված», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այսօր Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը շեշտել է. «Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, իհարկե, չի նպաստելու մեր երկրների միջև հարաբերությունների սերտացմանը»։

Նիդերլանդների խորհրդարանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացրել էր նախօրեին։

Նիդերլանդների խորհրդարանը որոշել էր նաև Թուրքիայի դեմ սպառազինությունների մատակարարման էմբարգո սահմանել։

XS
SM
MD
LG