Մատչելիության հղումներ

Ալիևի խոսքով` «ռուս և թուրք զինվորականները ապահովելու են ադրբեջանցիների և հայերի անվտանգությունը Ղարաբաղում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ ռուսաստանցի և թուրք զինվորականները մասնակցելու են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է այսօր Բաքվում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր բոլոր հարևանները իրենց աջակցությունը հայտնեցին [նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը]։ Հարևաններից երկուսն էլ՝ Ռուսաստանը և Թուրքիան, կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովմանը միտված գործողություններին», - «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG