Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին ասված է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունում։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Նրա թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG