Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի


Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի։

Դատարանն այսօր ոչ օրինաչափ ճանաչեց Բաղդասարյանի ձերբակալությունը և մերժեց նրան կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը։

Երեկ էլ ազատ արձակվեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը նրանց մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Նրանք մեղադրանքները չեն ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG