Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 549-ով, բուժվածներինը՝ 881-ով, գրանցվել է մահվան ևս 25 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 549-ով՝ հասնելով 117 հազար 886-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 881-ով և հասել 75 հազար 865-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1550 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 465 հազար 551-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1788-ի, ևս 454 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 39 հազար 779 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG