Չորրորդ օրն է` բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։ 16 կուսակցություններ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարում են՝ Նիկոլ Փաշինյանը «հանձնել է Արցախը և ժամ առաջ պետք է հեռանա»։ Նախքան հանրահավաքի մեկնարկը ոստիկանները հայտարարեցին, որ օրենք խախտողները պատասխանատվության կենթարկվեն։
Արդեն իսկ կան բերման ենթարկվածներ:
Նախքան հանրահավաքի մեկնարկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ինքը հրավիրվել է ՀՔԾ:
Հիշեցնենք նաև, որ ի սկզբանե 17 կուսակցություններ էին պահանջում վարչապետի հրաժարականը, սակայն երեկ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցությունը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին մեկնել է Ռուսաստան՝ փորձելով ՌԴ գործընկերների հետ բոլոր հնարավոր ջանքերով աջակցել պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանը։
«Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր 17 կուսակցությունների միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու», - գրել էր Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում։