Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կխոսենք այն մասին, թե ինչպես նոր պայմաններում կարող է վերսկսել իր աշխատանքը Կարմիր Խաչը, նախ և առաջ՝ զոհերի մարմինների փոխանակման, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցով», - ասել է Լավրովը:
Հայկական կողմի հրապարակած վերջին տվյալներով՝ Ադրբեջանում մոտ երկուսուկես տասնյակ հայ ռազմագերի կա։