Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում մանրակրկիտ հետաքննել «Ազատության» գրասենյակի վրա հարձակումը


Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն «Ազատության» երևանյան գրասենյակի և նրա երկու լրագրողների վրա հարձակումն ու պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ - Committee to Protect Journalists) միջազգային կազմակերպությունը:

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում մոտ չորս տասնյակ տղամարդ փորձել է ներխուժել «Ազատության» երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, քաշքշել ու հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Նրանք ասել են, թե եկել են «Ազատության» սերվերների հետևից, սպառնացել, որ «Ազատություն»-ը այլևս եթեր չի մտնելու:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նամակ է ուղարկել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն ՝ մեկնաբանություն խնդրելով, սակայն դեռ պատասխան չի ստացել:

«Ազատության» գրասենյակի վրա հարձակումը, հիշեցնենք, դատապարտել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Ժուռնալիստների միությունը, լրագրողական տասնյակ հասարակական կազմակերպություններ:

XS
SM
MD
LG