Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1861-ով՝ հասնելով 110 հազար 548-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1501-ով և հասել 68 հազար 336-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 226 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 448 հազար 450-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1636-ի, ևս 419 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 157 մարդ: