Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1221-ով, բուժվածներինը՝ 1925-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1221-ով՝ հասնելով 108 հազար 687-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1925-ով և հասել 66 հազար 835-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 50 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 444 հազար 224-ի:

«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1609-ի, ևս 412 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 39 հազար 831 մարդ:

XS
SM
MD
LG