«Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը», - ժամը 8-ի սահմաններում Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ վարչապետը այլ գրառումներ էլ է արել.
«Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել և պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»։
«Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչո՞ւ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»։
«Հայոց կառավարությունը և բանակը միասնական են և կապված մարտական կուռ եղբայրությամբ»։
«Հա ի դեպ, երբ երկրի իրավապահ համակարգի մեծ մասը առաջնագծում էր, որոշ թափթփուկներ թիկունքում հանցավոր-ջարդարար բրիգադներ էին հավաքում։ Դասալիք-ստահակներ»։