Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով ցուցարարներ են տուժել


Վրաստան - Ոստիկանությունը ջրցաններ է կիրառում ցուցարարների դեմ, Թբիլիսի, 8-ը նոյեմբերի, 2020թ.
Վրաստան - Ոստիկանությունը ջրցաններ է կիրառում ցուցարարների դեմ, Թբիլիսի, 8-ը նոյեմբերի, 2020թ.

Նախօրեին Վրաստանի ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել՝ ցրելու Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ջրցանների կիրառման հետևանքով կան տուժածներ:

Վրաստանի ընդդիմադիր ուժերը պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիայի հրաժարականը՝ պնդելով, որ նա է պատասխանատու հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների մոտ 48 տոկոսը։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը, որը ստացել է քվեների մոտ 26 տոկոսը, արդյունքները չի ընդունում և հայտարարում է համատարած խախտումների ու ճնշումների մասին։

XS
SM
MD
LG