Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտն ու Շուշին կրկին կրակի տակ են: Ինչպես հաղորդեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Ստեփանակերտին հարվածներ են հասցվում կասետային ռումբերով:
Օրվա ընթացքում քաղաքում անդադար միացված էր տագնապի ազդանշանը: Հարվածները հաջորդում էին մեկը մյուսին:
Ստեփանակերտը գիշերվա ընթացքում ևս հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ այս պահին Ստեփանակերտում և Շուշիում հրթիռակոծությունների հետևանքներով տուժածների մասին տվյալներ չկան: