Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը, նախնական տվյալներով` կա մեկ տուժած, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Ադրբեջանա-թուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմն, ըստ ԱԻՊԾ-ի, կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։
«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է նաև Շուշիի ուղղությամբ, այստեղ այս պահին, նույն աղբյուրի փոխանցմամբ, բնակելի 2 տուն է այրվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։