Մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Ըստ նույն աղբյուրի` օրվա ընթացքում ռազմական ավիացիա է կիրառվել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծվել Շուշին: Իսկ Շահումյանի շրջանում կիրառվել է РСЗО տեսակի հրթիռ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Ադրբեջանական կողմն էլ հայկական կողմին է մեղադրում ճակատային ուղղություններում տեղակայված բնակավայրերը թիրախավորելու համար։