Մատչելիության հղումներ

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «որոշակի մշակումներ» կան


Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով շփումներն ընթանում են փորձագետների մակարդակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և վաղաժամ է խոսել երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու մասին։

Նա ասել է, թե (կարգավորման) որոշակի մշակումներ կան, որ արվել են Մինսկի խմբի շրջանակներում, և ներկայումս խոսքը դրանց մասին է։

Ռուսաստանի դիրքորոշման մասին նա ասել է, թե հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ «Լուծումը պետք է լինի համապարփակ, քաղաքական` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` ասել է Ռուդենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG