Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը, ընդգծում է Արցախի ԱԻՊԾ-ը


Արցախ - Այրվող անտառները, 2-ը նոյեմբերի, 2020թ.
Արցախ - Այրվող անտառները, 2-ը նոյեմբերի, 2020թ.

Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ, երեկ երեկոյան հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հասանելի վայրերում հրշեջ փրկարարները հրդեհը մարելու միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր, նշված է հաղորդագրությունում:

«Ադրբեջանական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին», - ընդգծում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG