Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը, նախնական տվյալներով, ստացել է ձայների մեծամասնությունը


Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքների համաձայն, իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների մեծամասնությունը՝ մոտ 48 տոկոս, ինչը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը հնավորություն կտա երրորդ անգամ անընդմեջ միանձնյա կառավարություն ձևավորել։ Ընդդիմությունը, մինչդեռ, այս արդյունքները չի ընդունում և հայտարարում է համատարած խախտումների ու ճնշումների մասին։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը», որն, ըստ նախնական տվյալների, ստացել է ձայների մոտ 26 տոկոսը, բողոքի ցույց է հրավիրել Թբիլիսիի կենտրոնում։

ԵԱՀԿ դիտորդները ժամեր առաջ հրապարակել են ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականը` պնդելով, որ ընտրությունները եղել են մրցակցային, և վերջնական արդյունքում բոլոր ազատությունները պահպանվել են։ Դիտորդական առաքելության ղեկավար Էլոնա Ջեբրեա Խոջան միաժամանակ հայտարարել է, որ պարբերաբար հաղորդումներ են ստացվել ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, բացակայել է խիստ սահմանազատումը իշխող կուսակցության և կառավարության միջև, ինչը սասանել է հանրության վստահությունը ընտրությունների հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG