Վրաստանում այսօր խորհրդարան են ընտրում։ Սա առաջին քվեարկությունն է երկրում անցկացված ընտրական բարեփոխումներից հետո, որոնցով խորհրդարան անցնելու շեմն իջեցվեց՝ ընդարձակելով քաղաքական ուժերի հնարավորությունները։
Նույն այդ փոփոխություններով, օրենսդիր մարմնի 150 մանդատներից 120-ը կբաշխվեն համամասնական, 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով։
Փորձագետները չեն բացառում, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» կարող է կորցնել բացարձակ մեծամասնությունն ու զրկվել միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունքից։ Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժը համամասնական ընտրակարգով ստանա ձայների 40 տոկոսից ավելին։
Ընդհանուր, ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և 2 դաշինք։
Իշխանությունները հավաստիացնում են, որ արել են հնարավորը՝ կանխելու համաճարակի տարածումը, որը վերջին ամիսներին մեծ թափ էր ստացել Վրաստանում