Մատչելիության հղումներ

Արաղչին տարածաշրջան բերված ահաբեկիչների վերաբերյալ Թեհրանի անհանգստությունն է փոխանցել Բաքվին


Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.
Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.

Իրանը շատ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտի Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման փաստից և իր անհանգստությունը փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին: Այդ մասին հայտարարեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին՝ Երևանում պատասխանելով «Ազատության» հարցին:

«Այո, շատ անհանգստացած ենք և մեր անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին, և ես քննարկում եմ ունեցել այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի ներկայության մասին։ Սա անընդունելի է: Ես շատ արդյունավետ քննարկում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ», - ասաց Արաղչին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Ծավալուն քննարկում էր, շատ արդյունավետ, շատ օգտակար։ Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի մտահոգությունները և ավելի լավ ընկալում ունենք ապագայի հեռանկարների վերաբերյալ», - նշեց իրանցի բարձրաստիճան դիվանագետը:

Հարցին՝ որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության հիմնական կետերը, Արաղչին արձագանքեց. - «Ես մեր նախաձեռնությունը ներկայացրել եմ շահագրգիռ կողմերին, և մենք սպասում ենք, որ նրանք ուսումնասիրեն, քննարկեն դա, դրանից հետո արդեն պատրաստ կլինենք խոսել այդ տարրերի մասին»։

«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը Իրանի ԱԳ փոխնախարարն արդեն ներկայացրել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում ու պատրաստվում է քննարկել նաև Անկարայում:

XS
SM
MD
LG