Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կրկին չի բացառում հակամարտության ռազմական լուծումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր, տեսաուղերձով դիմելով իր ժողովրդին, ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի կա՛մ քաղաքական, կա՛մ ռազմական ճանապարհով։

«Ես առաջարկել եմ՝ եթե ցանկանում եք, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի, ապա մենք կդադարեցնեք մարտական գործողությունները։ Բայց մեզ պետք է անհապաղ ասվի, որ Հայաստանը դուրս է գալիս մեր հողերից։ Մեզ պետք է գրաֆիկ ներկայացվի, քանի օրից են նրանք դուրս գալու այս շրջանից, քանի օրից՝ մյուս շրջանից։ Հայաստանը այդ գրաֆիկը մեզ չի ներկայացրել։ Այդ դեպքում, եթե հրադադարը շարունակվի, իսկ հարցը սառեցված մնա, ապա դա մեզ ձեռնտու չէ», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

XS
SM
MD
LG