Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը` անընդունելի համարելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին նրա մեկնաբանությունը։ Այդ մասին Բորելը գրել է Թվիթերի իր էջում։
Նա Թուրքիային կոչ է արել դադարեցնել հակամարտության այդ «վտանգավոր պարույրը»։