Թուրքիան ևս հինգ օրով երկարաձգել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկրաբանական հետազոտություններ իրականացնող «Օրուջ Ռեիս» նավի գործողությունների ժամկետը։ Այս մասին հաղորդում է թուրքական պաշտոնական Anadolu գործակալությունը։
Նախապես ենթադրվում էր, որ նավը Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում իրականացվող աշխատանքները կավարտի այսօր։ Պաշտոնական Անկարան այս որոշումը կայացրեց Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի ղեկավարների՝ երեկ Նիկոսիայում կայացած գագաթաժողովից մեկ օր անց։
Երեք երկրների ղեկավարների, համաժողովի ընթացքում խիստ քննադատության էին ենթարկել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին «հրաժարվել կայսերական պատրանքներից»։