Մատչելիության հղումներ

Փոմփեոն կոչ է անում երրորդ երկրներին չբորբոքել ղարաբաղյան հակամարտությունը


«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին», - քիչ առաջ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն։

«Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղարը։

XS
SM
MD
LG