Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքերի կապակցությամբ


Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ուր նշված է․ «Ադրբեջանական կողմը գտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում հակամարտության կապակցությամբ նախկինում արված ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ հայտարարություններին։ Այդ կարծիքը նաև չի համապատասխանում ԱՄՆ-ի կարգավիճակին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։

Նախօրեին WSN Atlanta հեռուստաընկերության եթերում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել էր․ - «Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից, նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով հասկանալ այդ իսկապես պատմական և բարդ խնդիրների շարքը։ Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG