Մատչելիության հղումներ

Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ հարցազրույցը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով դիմում է իր ժողովրդին, Բաքու, 20-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով դիմում է իր ժողովրդին, Բաքու, 20-ը հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը։ Այդ մասին այսօր Twitter-ի իր օգտահաշվում գրել է թերթի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծակի հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ», - գրել է գերմանացի լրագրողը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի նախագահը և թե՛ վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG