Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», - ասված է Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:
Առավոտյան հաղորդվեց, որ Արցախի Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ՝ Իշխանաձորի հատվածում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, կողմերը միմյանց են մեղադրում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ կայացած քննարկման արդյունքում կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը: