Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին Բաքվի պնդումը


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ է արձակվել:

«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը», - Ֆեյսբուքում գրում է նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Պաշտոնական Բաքուն այսօր է հայտարարել, թե «Հայաստանի Զինված ուժերը օկուպացված Ղուբաթլիի շրջանի տարածքից» օպերատիվ-մարտավարական հրթիռ են արձակել, որը պայթել է Նախիջևանի Օրդուբադ շրջանի տարածքում: Ըստ հաղորդագրության, շրջանի խաղաղ բնակիչները և քաղաքացիական կառույցները չեն տուժել:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր հայտարարել է, թե Բաքուն առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG