Մատչելիության հղումներ

Շուշիում անվտանգության կանոններն ավելի են խստացվում. երեկոյան կհայտարարվի պարետային ժամ


Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծությունից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծությունից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

Այսօրվանից Շուշիում անվտանգության կանոններն է՛լ ավելի են խստացվում. երեկոյան կհայտարարվի պարետային ժամ:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. «Համարյա թե ամեն օր հրթիռակոծվում է Շուշի քաղաքը, երեք օր չի եղել հրթիռակոծություն, մնացած ամեն օր էլ հրթիռակոծում են: Մեզ արդեն հայտնի է, որ մեր Մշակույթի պալատը ավերվել է, երկու արկ եկեղեցու մեջ են գցել: Երբ որ ժամանակ կար մենք պատերազմ էինք անում, իրենց սրբավայրերին ձեռք չէինք տալիս, բաց իրենք արդեն սկսել են հատուկ ռմբակոծել մեր սրբավայրը՝ 200 և ավելի տարեկան եկեղեցին»:

Շուշիի քաղաքապետը հայտնեց, որ ռմբակոծության հետևանքով ավերվել է մեկ բնակարան, քաղաքին հասցված ընդհանուր վնասի չափը դեռ չի գնահատվել:

«Ազատության» հարցին՝ քաղաքից կարզմակերպված տարհանում եղե՞լ է, թե ովքեր ցանկացել են, հեռացել են իրենց միջոցներով, Սահակյանը պատասխանեց. «Լրիվ կազմակերպված, չգիտեմ ոնց, մարդիկ սկսել են միանգամից ինձ հետ կապվել, ու Հայաստանի Հանրապետության տվյալ անձինք էլի շատ կազմակերպված կապվել են ինձ հետ, ես էլ շատ ճիշտ ցուցակագրել եմ, բոլորին տեղավորել եմ, ճանապարհել եմ, Հայաստանի Հանրապետությունում տեղավորվել են»:

Սեպտեմբերի 26-ի գիշերվանից Շուշին՝ 5000 բնակիչ ունեցող քաղաքը, անցավ ապաստարաններ: Մի քանի օր առաջ, քաղաքապետի տեղեկացմամբ, բնակչության մի մասը՝ կանայք, երեխաներ, տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, շատերը՝ Հայաստան, սակայն բնակիչների մի մեծ խումբ շարունակում է մնալ ապաստարաններում: Նրանք այնտեղ ուտում են, գիշերում և ռոմանտիկ ֆիլմեր դիտում:

XS
SM
MD
LG