Ադրբեջանը պնդում է, թե լիովին պահպանում է մարդասիրական հրադադարի ռեժիմը։ «Որևէ կրակահերթ կամ հարձակում Ադրբեջանի բանակը չի գործում։ Մեր զինված ուժերը լիովին հետևում են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություններին», - ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը, մինչդեռ, պնդում է, թե այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը վերսկսել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով։
Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: