Մատչելիության հղումներ

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, հայտարարում է Փաշինյանը


Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին։

Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Ըստ վարչապետի` եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

«Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում», - եզրափակել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG