Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից


Բելառուս- Եվրոպացի դիվանագետները հանդես են գալիս «Ոչ բռնությանը» պաստառներով, Մինսկ, 2 հոկտեմբերի, 2020թ.
Բելառուս- Եվրոպացի դիվանագետները հանդես են գալիս «Ոչ բռնությանը» պաստառներով, Մինսկ, 2 հոկտեմբերի, 2020թ.

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին` Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից: Անցած օրերին իրենց դեսպաններին Բելառուսից վերադարձրել են նաև Բուլղարիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, բալթյան երեք երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան:

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Եվրամիության անդամ երկրներից Մինսկում մնացել են միայն Ավստրիայի և Իտալիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները:

Բելառուսի իշխանությունները ևս իրենց հերթին սկսել են հետ կանչել իրենց դեսպաններին եվրոպական երկրներից այն բանից հետո, երբ Բրյուսելը պատժամիջոցներ սահմանեց բելառուս պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով ընտրությունները կեղծելու, խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար: Տասնյակ հազարավոր մասնակիցները օգոստոսի 9-ից ի վեր պահանջում են երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ուժայինների համար:

XS
SM
MD
LG