Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Բիշքեկում


Ղրղըզստան - Նախագահի պաշտոնանկության պահանջով բողոքի ցույց Բիշքեկում, հոկտեմբեր, 2020թ.
Ղրղըզստան - Նախագահի պաշտոնանկության պահանջով բողոքի ցույց Բիշքեկում, հոկտեմբեր, 2020թ.

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում, որտեղ բախումներ ու անկարգություններ են սկսվել անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ռոյթերզ»-ի թղթակիցն այսօր կրակոցներ է լսել, նաև արձանագրել՝ ինչպես են հակադիր հայացքներ դավանող երկու խմբերի ցուցարարները մեկը մյուսի վրա քարեր և դյուրավառ հեղուկով լի շշեր նետում։

Ավելի վաղ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալ՝ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումից և նոր կառավարության ձևավորումից հետո, «երբ կվերականգնվի կարգուկանոնը»։

XS
SM
MD
LG