Հրետակոծությունից վնասված շենք-շինությունների վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում, դրա համար առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահը։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ երեկ հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ընթացքում հանձնարարել է, որպեսզի պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով լիարժեք լուծվեն խաղաղ բնակչության խնդիրները՝ ըստ առաջնահերթության: