Մատչելիության հղումներ

Սերգեյ Շոյգուն զրուցել է Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա են զորախաղերին, Աստրախան, 25-ը սեպտեմբերի, 2020թ.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա են զորախաղերին, Աստրախան, 25-ը սեպտեմբերի, 2020թ.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ:

«Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Չորեքշաբթի օրն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ողբերգություն է:

«Մենք հուսով ենք, որ ամենամոտ ապագայում կոնֆլիկտը կդադարեցվի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG