Երևանը սպասում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, այսօր ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ռուսաստանի վարչապետը Հայաստան կժամանի հոկտեմբերի 8-9-ը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։ Դա նախապես ծրագավորված այց էր և որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող իրավիճակի հետ», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է նախարարը։
Ավելի վաղ՝ երեկ, հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահական աշխատակազմին սպասարկող ինքնաթիռը։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշել էր, որ Երևան են ժամանել ԵԱՏՄ նիստը նախապատրաստող խմբեր, բայց չէր հստակեցրել՝ կոնկրետ ովքեր են եղել օդանավի ուղևորները։