Մատչելիության հղումներ

Երևան են ժամանում ԵԱՏՄ նիստի նախապատրաստական խմբերը. ԱԳՆ խոսնակ


Բնականոն հունով ընթանում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, և դրա շրջանակներում Երևան են ժամանում նախապատրաստական խմբերը, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց, որ նիստը, ինչպես նախատեսված է, կայանալու է հոկտեմբերի 9-ին:

Նշենք, որ Flightradar24-ի (հնարավորություն է տալիս ողջ աշխարհում օդանավերի շարժին հետևել) տվյալներով` Երևանում այսօր վայրէջք է կատարել Ил-96 «Ռոսիա» օդանավը, որը ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին: Այդ օդանավն է ապահովում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու «հատուկ ծառայությունների և զինված ուժերի մյուս կարևոր ներկայացուցիչների» չվերթները։

Աննա Նաղդալյանը նշեց, որ մշտապես այսպես է, որ նման նիստերից մի քանի օր առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակներում նաև լինում են նախապատրաստական խմբերի այցելություններ: Հարցին, թե ինչ նախապատրաստական խմբերի մասին է խոսքը, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. - «Մեծամասամբ լինում են արարողակարգային, անվտանգության խմբեր և այլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG