Մատչելիության հղումներ

Թուրքիան Կանադային մեղադրում է երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել կանադական իշխանությունների կայացրած որոշման առնչությամբ, համաձայն որի՝ Կանադան սառեցնում է այն ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ:

Որոշման մասին նախօրեին հայտնել էր Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Կանադային մեղադրել է ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած դաշնակցային պայմանավորվածությունները խախտելու, երկակի չափանիշներ կիրառելու և հայկական սփյուռքի շահերը սպասարկելու մեջ:

«Կանադան զենք էր մատակարարում Եմենի ճգնաժամին ռազմական մասնակցություն ունեցող երկրներին՝ այդ քայլը ներկայացնելով իբրև ներդրում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում», - հիշեցնում է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Անկարան անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկրին սպառազինության մատակարարումը դադարեցնելու Կանադայի որոշումը:

«Ակնկալում ենք, որ Կանադան վարած քաղաքականության մեջ երկակի ստանդարտներ չի կիրառի՝ խուսափելով իր երկրի ներսում հակաթուրքական շրջանակների ազդեցությունից և նեղ քաղաքական շահերի գերին դառնալուց», - ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG