Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով երեք օր հիվանդանոցում անցկացնելուց հետո այսօր դուրս է գրվել։
Թրամփը հայտարարել է, որ արդեն լավ է զգում, խորհուրդ է տվել քաղաքացիներին զգույշ լինել, բայց և չվախենալ կորոնավիրուսից։
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ շուտով վերադառնալու է նախագահական ընտրությունների քարոզարշավին։
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները, հիշեցնենք, անցկացվելու են նոյեմբերի 3-ին: