Մատչելիության հղումներ

Հյուսիսային և հարավային ուղղությամբ հարձակումները հաջողությամբ հետ են մղվել. Արցախի ՊՆ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի զինվորների հետ, 4-ը սեպտեմբերի, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի զինվորների հետ, 4-ը սեպտեմբերի, 2020թ.

Կիրակի օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև3 ինքնաթիռ», - փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կորուստները սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այժմ:

Հիշեցնենք, Ադրբեջանը իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:

XS
SM
MD
LG