Առավոտյան մոտ 7։30-ից Ստեփանակերտը հրետակոծվում է։ Լսվել է շուրջ քսան պայթյուն: Գրեթե անդադար հնչում է օդային տագնապի ազդանշանը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվեց, սակայն մոտ 40 րոպե անց հոսանքի մատակարարումը վերականգնվեց։
Այժմ էլ օդային տագնապի ազդանշանը շարունակում է հնչել։
Այս պատերազմի բռնկվելուց ի վեր սա Ստեփանակերտի ամենաերկարատև հրետակոծումն է։